Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Րաֆֆին «մաքրում» է ընդդիմադիր դաշտը

Րաֆֆին «մաքրում» է ընդդիմադիր դաշտը
19.03.2013 | 13:00

Հայաստանում օլիգարխ կա՞. լրագրողների այս հարցը բավականին երկար մտորելու տեղիք տվեց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: «Բոլոր երկրներում օլիգարխներ կան: Բայց Հայաստանի օլիգարխը չափերի առումով ոչ մի երկրի օլիգարխի հետ համեմատելի չէ»,-ասաց պատգամավորը` առաջարկելով ԱԱԾ-ից պարզել` այդ օլիգարխները դրսում ի՞նչ ունեն:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում ՀՀԿ ցուցակով օլիգարխ չկա:
Աղաբաբյանը պատրաստ է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այն բոլոր հարցերը, որ նա պատրաստվում էր տալ նրան, արդեն հրապարակայնացվել են: Ի դեպ, պատգամավորը նաև կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացած չէ աշխարհի վրա, հակառակը, նա փորձում է ընդդիմադիր դաշտը «մաքրել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ